Հազարավոր մարոկկացիներ դուրս են եկել իրենց մայրաքաղաքի փողոցներ՝ կոչ անելով դադարեցնել իրենց երկրի կապերը Իսրայելի հետ՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի «ցեղասպանության», հայտնում է AFP-ն։
«Նորմալացումը պետական դավաճանություն է» և «Դադարեցրե՛ք կոտորածը», - գրված է եղել Ռաբաթի կենտրոնում Մարոկկոյի խորհրդարանի առջև հավաքված ցուցարարների պաստառներին:
2020 թվականի վերջին Մարոկկոն դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ՝ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրելով Աբրահամյան համաձայնագրերը։
Գործարքի շրջանակում Ռաբաթը ստացավ Արևմտյան Սահարայի վիճելի տարածքի նկատմամբ ինքնիշխանության իր հավակնությունների Վաշինգտոնի ճանաչումը:





























