Հորդանանի թագավոր Աբդալլան մասնակցել է Գազա մարդասիրական օգնության օդային առաքմանը, հաղորդում է Al Mamlaka հեռուստաալիքը։

Զինվորական համազգեստով միապետն ուղեկցել է  ինքնաթիռը  Գազայի հատվածի դաշտային հիվանդանոցներ անհրաժեշտ դեղորայք հասցնելու Հորդանանի ռազմաօդային ուժերի վերջին առաքելության ժամանակ: Ըստ լրատվամիջոցների, վերջին օդային վայրէջքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին։

Հորդանանը միակ երկիրն է, որն անկլավին օգնություն է հասցնում օդային ճանապարհով։

Երկիրը կատարել է 11 առաքում, որոնցից առնվազն երկուսը ֆրանսիական և հոլանդական օդուժի հետ համատեղ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։