Որեւէ խոշոր կոռուպցիոն բացահայտում կամ դատավարություն անմիջապես կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված տեղի չի ունեցել։ Այս մասին Ազգային ժողովում, «Երեւանը եւ կոռուպցիան» թեմայով բանավեճի ժամանակ, փետրվարի 12-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանության ներկայացուցիչները ժամանակին «Երեւան» հիմնադրամի դոնորներից պահանջում էին թափանցիկություն՝ նշելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ «Սակայն արդեն այսօր անանուն դոնորներ են պարզվել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում»,- ասել է Թովմասյանը։

Նա ավելացրել է, որ «ՔՊ»-ի անանուն դոնորների թիվը կազմել է 525։

«Մի կողմից՝  գործարարը նվիրատվություն է անում կառավարող կուսակցությանը, մյուս կողմից՝ ստանում է ակնհայտ աջակցություն պետության կողմից»,- նշել է պատգամավորը՝ որպես օրինակ նշելով «Երեմյան» ընկերությունը, որը «խելացի գոմեր» է կառուցում պետության աջակցությամբ՝ խոշոր նվիրատվություններ անելով «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամում։