Թաիլանդի նախկին վարչապետ Թակսին Չինավաթը փետրվարի 18-ին ազատ կարձակվի։ Այս մասին հայտնել է Թաիլանդի վարչապետ Սեթհա Թհավիսինը, տեղեկացրել է Xinhua-ն։
2023թ. օգոստոսին Չինավաթը վերադարձել էր Թաիլանդ ավելի քան 15 տարվա ինքնակամ տարագրումից հետո, իսկ շատ չանցած ձերբակալվել էր եւ դատապարտվել ութ տարվա բանտարկության մի քանի մեղադրանքներով։
Սակայն շուտով, աոռղջական վիճակի հետ կապված, նախկին վարչապետը Բանգկոկի բանտից տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ գտնվում է այդ ժամանակվանից։





























