Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլո դա Սիլվան խորհրդակցությունների համար հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպանին, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային պերսոնա նոն գրատա էր հայտարարել այն բանից հետո, երբ Բրազիլիայի առաջնորդը Գազայի հատվածում տեղի ունեցողը ցեղասպանություն էր անվանել և այն համեմատել Հոլոքոստի հետ։

«Մենք չենք մոռանա և չենք ների. սա լուրջ հակասեմական հարձակում է»,- ասել է դիվանագետը: