ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կձգտի դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից, եթե երկրորդ անգամ դառնա Սպիտակ տան ղեկավար, հայտնում է NBCnews-ը։

Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի ճաշի ժամանակ՝ Քլինթոնը պատվիրակներին հորդորել է Թրամփին «լուրջ» վերաբերվել:

«Մարդիկ նրան լուրջ չէին վերաբերվում 2016թ. հիմա նա մեզ ասում է, թե ինչ է անելու, և մարդիկ, ովքեր փորձում են մանևրել դրանից, ապրում են այլընտրանքային իրականության մեջ:

Նա կանի ամեն ինչ ավտորիտար առաջնորդ դառնալու համար, եթե նրան տրվի այդ հնարավորությունը: Եվ նա մեզ դուրս կբերի ՆԱՏՕ-ից»,- նշել է նա։