Ֆրանսիական ռազմանավերը Կարմիր ծովում որսացել և ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարքեր Եմենից ձեռնարկված հարձակումների ժամանակ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը ֆրանսիական բազմաֆունկցիոնալ ֆրեգատները հայտնաբերել են մի քանի անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, որոնք դուրս են եկել Եմենից՝ Ադենի ծոցում և Կարմիր ծովի հարավում գտնվող իրենց պարեկային տարածքներում: Հայտնաբերվել և ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։





























