ԱՄՆ դաշնային դատախազները հայտարարել են, Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսն իր երկիրը ղեկավարել է որպես «նարկոպետություն»՝ թմրանյութի վաճառքով զբաղվող կարտելներից ստանալով միլիոնավոր դոլարներ, որոնք օգնել են նրան հասնել իշխանության, գրում է AP-ն:
Նա ձերբակալվել է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում գտնվող իր տանը 2022 թվականի փետրվարին՝ պաշտոնը թողնելուց ընդամենը երեք ամիս անց, և նույն տարվա ապրիլին արտահանձնվել ԱՄՆ։
Ձերբակալվելուց և ԱՄՆ արտահանձվելուց մոտ երկու տարի անց Էրնանդեսը ներկայացել է Մանհեթենի դաշնային դատարան՝ թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության գործքով դատաքննությանը։
Դաշնային իշխանություններն ասում են, որ մոտ երկու տասնամյակ Էրնանդեսը շահույթ է ստացել թմրանյութերի առևտրից, որի արդյունքում հարյուր հազարավոր կիլոգրամ կոկաին է ներմուծել Միացյալ Նահանգներ, երբեմն նույնիսկ Մեքսիկայի հզոր «Սինալոա» կարտելի հետ համագործակցությամբ։





























