Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Անկարայում այցով գտնվող Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ, հայտնում է Anadolu-ն։
Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։
Էրդողանը Ռամային ընդունել է նախագահական նստավայրում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ։
Ավելի վաղ Էրդողանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ՝ հատուկ շեշտը դնելով Բալկանների վրա։





























