Իսրայելի խորհրդարանը հաստատել է Իսրայելի կաբինետի որոշումը, որով մերժում է Պաղեստին պետություն ստեղծելու «թելադրանքը»։ Փաստաթղթին աջակցել են խորհրդարանի 120 պատգամավորներից 99-ը: Այդ մասին հայտնել է Kan ռադիոընկերությունը:
«Կարգավորումը, որքանով հնարավոր է, ձեռք կիրականացվի բացառապես կողմերի միջև առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների միջոցով», - ընդգծված է Իսրայելի կառավարության փետրվարի 18-ին կայացված, ապա խորհրդարանի կողմից հաստատված որոշման մեջ։
Այդ օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս բանաձևը ներկայացրել է կառավարության քվեարկությանը, որում ասվում է, որ Իսրայելը կտրականապես մերժում է պաղեստինցիների հետ մշտական կարգավորման վերաբերյալ միջազգային թելադրանքները։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Իսրայելը կշարունակի ընդդիմանալ Պաղեստին պետության միակողմանի ճանաչմանը, քանի որ հոկտեմբերի 7-ի ջարդերից հետո նման ճանաչումը հսկայական պարգև կարող է լինել աննախադեպ ահաբեկչության համար և կկանխեր ապագայում պաղեստինա-իսրայելական հակամարտության ցանկացած խաղաղ լուծման հնարավորությունը:





























