WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով Լոնդոնի Գերագույն դատարանի նիստն ավարտվել է, սակայն որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Փետրվարի 20-ին և 21-ին Լոնդոնի Գերագույն դատարանում կայացել են Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման մասին լսումները։ Ասանժին սպառնում է 18 քրեական մեղադրանք, որոնցով նրան սպասվում է մինչև 175 տարվա ազատազրկում։ Նրա՝ ԱՄՆ տեղափոխումը կանխելու վերջին տարբերակներից մեկը կարող է լինել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։
Նշվում է, որ դատավորները որոշում կկայացնեն ավելի ուշ։
Ասանժը 2012 թվականի հունիսից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից։ 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա ԱՄՆ-ի խնդրանքով կալանավորվել է դեսպանատնից վտարվելուց հետո, որից հետո նրան տեղավորել են Լոնդոնի Բելմարշ բանտ։





























