Վրաստանի արևելքում գտնվող Թելավսկի շրջանի Գուլգուլի գյուղի բնակիչ Սիմոն Գիգիտելաշվիլին եւ նրա կինը` Մերին, ռեկորդային երկարության չուրչխելի են պատրաստել:
3 մ 65 սմ երկարությամբ չուրչխելիի պատրաստման վրա նրանք ծախսել են մի քանի օր: Սիմոնն ու Մերին օգտագործել են խաղողի հյութ, որը վերցրել են իրենց սեփական այգիներից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրանք հայտնել են, որ այդ բացառիկ չուրչխելին նոյեմբերի 23-ին նվիրելու են Վրաստանի ամենայն կաթողիկոս Իլյա 2-րդին, երբ նշվելու է ազգային ուղղափառ տոնը` Գեորգոբադի (Սուրբ Գեորգիի օրը): Իսկ մինչ այդ խոհարարական արվեստի գլուխգործոցը պահվում է Գիգիտելաշվիլիների տանը:
Ընդհանրապես, չուրչխելիի երկարությունը հասնում է 25-35 սմ-ի: Այն տեղաբնիկների եւ զբոսաշրջակների նախընտրելի քաղցրավենիքներից է:



























