Եմենի հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարձակումներ են կատարվել Ադենի ծոցում գտնվող բրիտանական Islander առևտրային նավի, ինչպես նաև Կարմիր ծովում տեղակայված ամերիկյան կործանիչի վրա։
«Եմենի ռազմածովային ուժերը գործողություն են իրականացրել Ադենի ծոցում գտնվող բրիտանական Islander նավի դեմ՝ օգտագործելով մի քանի հականավային հրթիռներ։ Կարմիր ծովում ամերիկյան կործանիչի վրա հարձակվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր»,- ասել է նա հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:
Յահյա Սարիան հայտարարել է նաև Իսրայելի Էյլաթ քաղաքի վրա բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի արձակման մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հութիները ծանուցում են ուղարկել նավագնացության և ապահովագրական ընկերություններին, որով արգելում են ամերիկյան և բրիտանական նավերին նավարկել Կարմիր ծովի և Ադենի ծոցում, հայտնում է Reuters-ը։





























