Շվեդիայի անվտանգության ոստիկանությունը գազի արտահոսքի պատճառով այսօր կեսօրին ստիպված է եղել տարհանել մի քանի հարյուր մարդու Ստոկհոլմում գտնվող իր կենտրոնակայանից։
Իրավապահները ժամանակավորապես փակել են տարածքը, դեպքի վայր են մեկնել բժշկական մի քանի խմբեր, 8 հոգու թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մի քանիսը ոստիկաններ են, որոնք տհաճ հոտ են զգացել այդտեղ։
Դեռ պարզ չէ, թե որն է արտահոսքի պատճառը։ Ինչպես հայտնում է Aftonbladet-ը, շենքում տեղադրված սենսորները ֆոսգեն գազի առկայություն են արձանագրել: Շվեդիայի ոստիկանությունը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։





























