Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով, այսօր` նոյեմբերի 7-ին, մեկօրյա աշխատանքային այցով, Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, Մանուկ Վարդանյանն ընդունել է Վրաստանի գործընկերոջը եւ ունեցել կարճ զրույց:
Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:




























