Թել Ավիվի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Կապլան փողոցի մայթին կանգնած ցուցարարներին բողոքի օրինական սահմաններում ցրելու համար, հաղորդում է Times of Israel-ը։

Նշվում է, որ հեծյալ ոստիկանները հետ են շպրտել ցուցարարներին, երբ նրանք շարժվում էին դեպի Ժողովրդավարության հրապարակ՝ վանկարկելով «Դուք եք գլխավորը, դուք եք մեղավոր»՝ ուղղված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։