Արտաքսման մեջ գտնվող Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լաման Չինաստանին մեղադրել է ցեղասպանության մեջ, հաղորդում է BBC Russian-ը:

Հանդես գալով Տոկիոյում, Դալայ լաման ասել է, որ Սիչուանի շրջանում , որտեղ ապրում են էթնիկ տիբեթցիներ, սարսափելի պայմաններ են:

Նրանց պատճառով, հսկայական քանակությամբ մարդիկ վերջ են տալիս իրենց կյանքին: Այդ շրջանում շատացել են ինքնահրկիզման դեպքերը: