Թուրքիայի Սաքարյա նահանգի Սերդիվանի շրջանում ոստիկանությունը մի տան մեջ հայտնաբերել է 24-ամյա Ուղուր Քուշչուօղլուի դին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ սպանությունից հետո ոստիկանություն է ներկայացել Ուղուրի 23-ամյա կինը՝ պնդելով, թե ինքն է սպանել ամուսնուն, քանի որ մշտապես ենթարկվել է բռնությունների։ Կինը նշել է, թե իրենք 8 ամիս առաջ են ամուսնացել՝ շեշտելով, որ իր ընտանիքը դեմ էր ամուսնությանը, որի պատճառով ինքը փախել է տնից։ «Մեր ամուսնության առաջին ամիսներից հետո սկսեց ինձ վատ վերաբերվել։ Ինձ երկաթե մահակով էր ծեծում։ Դեպքի օրն էլ կրկին վիճեցինք։ Ես այդ պահին արդուկ էի անում ու չդիմանալով վիրավորանքներին՝ ինձ կորցրեցի եւ արդուկի լարով խեղդեցի»,-ասել է Ուղուրի կինը։




























