Առեւտրի համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի անդամակցության հարցով ռուս-վրացական բանակցությունների արդյունքում մշակված պայմանագրի տեքստն արդեն նախաստորագրվել է եւ մինչեւ այս հինգշաբթի կստորագրվի կողմերի կողմից, հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինիս խոսքով, կողմերի միջեւ համաձայնություն է ստացվել, որ «Ռուսաստանը, ի վերջո, դառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպուըթյան անդամ, քանի որ ռուսական կողմն ընդունել է վրացական կողմի պայմանները», հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Առաջարկների փոխզիջումային տարբերակը, որ հոկտեմբերի վերջին ընդունել էր վրացական կողմը, մշակել էր Շվեյցարիան: Տվյալ առաջարկները առաջարկները ներառում են միջազգային մոնիտորինգ սահմանով անցնող բեռների վրա: Պայմանագրի տեքստում սահմանը չի հստակեցվել:




























