Փետրվարի 29-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Կառավարությունն առաջադրել է գյուղատնտեսության նախկին նախարար, իրավաբան Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արման Խոջոյանը։