Հայաստանի կառավարությունը մտադիր է բարելավել ոչ մարտական խնդիրներ իրականացնող զինծառայողների նյութական վիճակը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ, փետրվարի 29-ին, ասել է պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։
Նոր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է պայմանագրայիններին մատակարարման, շինարարության եւ ֆինանսների ոլորտներում։ Այն նաեւ վերաբերելու է զինկոմիսարիատների եւ այլ մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցներին։
Նախագիծը նպատակ ունի լուծել բանակում աշխատանքի վճարման միասնականացման հարցը, բայց եւ զգալիորեն բարձրացնել Զինված ուժերում ծառայելու գրավչությունը։ Զինծառայողները պարտավոր կլինեն ատեստավորում անցնել։ Աշխատավարձերի բարձրացումը (ատեստավորումը հաջող անցնելու դեպքում) կարող է վերաբերել 1 700 զինծառայողի։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը կաջակցի նախագծին, քանի որ այն կարող է նպաստել զինծառայողների կյանքի մակարդակի եւ որակի բարձրացմանը։





























