Ճապոնիայի Օկինավա կղզու ափերի մոտ նոյեմբերի 8-ին 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների` երկրաշարժի հիպոկենտրոնը Նահա քաղաքից` Օկինավայի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնից, 218 կմ հյուսիս-արեւմուտք է եղել: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 209 կմ խորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զոհերի, ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի առաջացման վտանգի մասին դեռ տեղեկություններ չկան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այս տարվա մարտին երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթար էր տեղի ունեցել: Տարերային աղետի հետեւանքով մահացել եւ անհետ կորել էր գրեթե 19 հազար մարդ:


























