ԱՄՆ-ն եւ Բոլիվիան լիարժեքորեն վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում:

Նշենք, 2008թ. ամերիկյան դեսպանը եւ թմրանյութերի դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչները Բոլիվիայից հետ էին ուղարկվել` պետության ներքին գործերին միջամտելու մեղադրանքով:Առայժմ պարզ չէ` կարո՞ղ են գերատեսչության աշխատակիցները վերադառնալ Բոլիվիա, թե՞ ոչ: