Թերթը գրում է, որ երեկ թղթակիցը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից՝ Լոնդիկից հարցրել է, թե ճի՞շտ է, որ իրեն պաշտոնի բարձրացում է սպասվում.
«Բարձր պաշտոն չեմ ուզում»: Մեր ժամանակներում բոլորը պաշտոնի բարձրացման են ձգտում. «Ա դե պաշտոն ա, էլի, ժողովրդի հետ... էս կարգի, որ աշխատում էլ ենք...» ,- կիսատ-պռատ ասել է Բարսեղյանը: Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին՝ մարզպետը հորդորել է բոլոր հարցերն ուղղել կառավարությանը. «Ինձ կառավարությունն է նշանակում, ազատում, եթե պիտի ազատի, թող ազատի»: Տեղեկացնենք, որ հրաժարականների ֆոնին մամուլը շրջանառության մեջ է դրել նաեւ Արարատի մարզպետի անունը: Սակայն, ի տարբերություն մինչ օրս պաշտոնազրկվածների, վերջինիս, ըստ հրապարակումների, սպասվում է ավելի բարձր պաշտոն:
Ըստ լուրերի՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պիտի իր տեղը զիջի նախկին կոլեգային՝ Լոնդիկին: Իսկ Արարատի հավանական մարզպետացու է համարվում Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը վերջերս մի քանի լրատվական կայքեր է գնել»,- գրում է «Հրապարակ»-ը:




























