Նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կապան քաղաքի 3 բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, տանն իրենց կողմից պատրաստված պիցցան ուտելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: