Արեւելյան Վրաստանի Խաշուրի շրջանի Բրոլոսա գյուղում 5 ոտք ունեցող հորթուկ է ծնվել:
Նրա 5-րդ ոտքը ականջի հետեւում է եւ այն զարգացած չէ այնքան, որքան մնացած 4 ոտքերը: Այդուհանդերձ, 5-րդ ոտքն իր կառուցվածքով կայացած է:
Մնացած ամեն ինչով նա սովորական հորթուկ է, հաղորդում է «Կավկազ Պրեսս»-ը:
Ավելի վաղ Վրաստանում երկգլխանի հորթուկ եւ երկգլխանի գառնուկ էր ծնվել:



























