Այսօր, նոյեմբերի 8-ին Մոսկվայում մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, 1956թ. օլիմպիական չեմպիան, 1960թ. Եվրոպայի չեմպիոն Վալենտին Իվանովը: Նոյեմբերի 19-ին Իվանովը կդառնար 77 տարեկան: Վերջին շրջանում նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությունից, հաղորդում է Sovsport.ru-ն:
Վալենտին Իվանովը ԽՍՀՄ հավաքականում անցկացրել է 59 հանդիպում եւ խփել 26 գոլ, ինչը երրորդ արդյունքն է Օլեգ Բլոխինից եւ Օլեգ Պրոտասովից հետո: Մոսկվայի Տորպեդոյի կազմում Իվանովը դարձել է ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն: Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո նա մարզել է Տորպեդոն:




























