Թուրք գրող Մեհմեդ Փերինչեքի «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում» գիրքը պատմական փաստերի հերթական աղավաղումն է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով, գրքի հեղինակն օգտագործել է փաստաթղթերի այն պատառիկները, որոնք ձեռնտու են եղել թուրքական կողմին` շրջանցելով Հայոց ցեղասպանության մասին վկայող տվյալները:

Ըստ Վիրաբյանի, գիրքը ավելի մեծ ոգեւորությամբ ընդունվել է Ադրբեջանում, քան Թուրքիայում: Ադրբեջանական կայքերը պարզապես հիացած են Փերինչեքով, իսկ Թուրքիայում գիրքը զուսպ են ընդունել: «Մտեք ցանկացած մոսկովյան գրախանութ եւ առնվազն 10 հակահայկական գիրք կգտնեք: Գրքերը շատ լավ ձեւավորված են, եւ կարեւորը` մատչելի են»,- ասել է Վիրաբյանը` հավելելով, որ հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում ի պատասխան: