Քադաֆիի սպանությունից 6 ամիս առաջ, նա հանդիպել է ահաբեկիչների հետ եւ պլան մշակել, որը կոչվում է «Վրեժ ռեժիմի անկումից հետո»:
Այս մասին հայտնել է Աշխատանքի արաբական կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Իբրահիմ Քուվեյդիրը: Նրա խոսքով, այդ պլանը ենթադրում է մի շարք ահաբեկչություններ Լիբիայի եւ այլ արաբական երկրների, ինչպես նաեւ Եվրոպայի տարածքում: Ըստ այդմ, Քադաֆին այդ նպատակի համար ծախսել է 28 մլն դոլար:
Քուվեյդիրը նշել , որ Քադաֆիի կողմնակիցների հանդեպ վաղը մինչ օրս էլ գոյություն ունի, քանի որ ռեժիմի առնվազն 148 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ապրում են Եգիպտոսում եւ նրանք կարող են անկարգություններ հրահրել Լիբիայում:
Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը նույնպես իր կողմնակիցներին վրեժի կոչ է արել:




























