Նիդերլանդների բնակիչների մեծ մասը հանդես են գալիս եվրագոտուց դուրս գալու եւ ազգային արժույթին` գուլդենին վերադառնալու օգտին: Այս մասին են վկայում հարցումները, հաղորդում է Maurice de Hond-ը:

Հոլանդացի հարկատուները վրդովված են, որ իրենք ստիպված են վճարել եվրագտու այլ անդամների համար, հաղորդում է Reuters-ը:

Հարցման համաձայն, եվրագոտուց դուրս գալու օգտին հանդես է եկել հարցվածների 58 տոկոսը, այն դեպքում, երբ մայիսին նման որոշման օգտին հանդես էր գալիս հարցվածների 51 տոկոսը: Դա տեղի է ունենում Եվրոպայում, մասնավորապես, Հունաստանում ճգնաժամի ֆոնին:

Նիդերլանդների բնակիչների 52 տոկոսը կողմ է արտահայտվել Հունաստանին եվրագոտուց դուրս հանելու օգտին: