Ամերիկյան դոլարը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հայկական դրամի նկատմամբ թանկանում է սրընթաց տեմպերով: Այսօր` նոյեմբերի 8-ին, դոլարի փոխարժեքը հասել է 385.42 դրամի` երեկվա համեմատ թանկանալով 2.72 դրամով կամ 0.71 տոկոսով: Սա ոչ միայն 2011 թ. ընթացքում դոլարի ամենաբարձր փոխարժեքն է, այլեւ մեկ օրվա ընթացքում դոլարի ամենամեծ աճը: Վերջին անգամ դոլարն ավելի թանկ բորսայում եղել է 2010 թ. մայիսի 21-ին` 385.33 դրամ:

Վերջին օրերին, կարելի է նույնիսկ ասել` վերջին շաբաթներին դոլարի փոխարժեքի նման սրընթաց աճը առանձին ուսումնասիրություն է պահանջում:  Ըստ երեւույթին` ժամանակն է, որ ԿԲ-ն միջամտի փոխարժեքին: Նշենք, որ նախորդ շաբաթ` հոկտեմբերի 31-նոյեմբերի 4 ժամանակահատվածում, ԿԲ-ն բորսայում իրականացրել է 9.3 մլն դոլարի ինտերվենցիա: 

Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 4.8 մլն դոլար