Ազգային ժողովի երիտասարդ պատգամավորներից մեկին էլ սիրուհու հետ բռնացրել են Միլանում, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը եւ հավելում, որ ընդհանրապես Ադրբեջանի նախարարները, գործարարները եւ պատգամավորները Կուրբան Բայրամը անց են կացնում արտասահմանում: Գործակալությունը, վկայակոչելով Միլան քաղաքում բնակվող ադրբեջանցու հաղորդած տեղեկությունները, նշում է, որ երիտասարդ պատգամավորը հանգստանում էր Միլանի ամենահայտնի եւ թանկարժեք հյուրանոցում` «Starhotels Rosa Grand»-ում, որտեղ երկու մարդու համար միշաբաթյա հանգիստը արժի մոտ 7 հազար եվրո:
Աղբյուրը հայտնում է, որ պատգամավորը ժամանակ էր անցկացնում ադրբեջանական թատրոնի` միջին մակարդակի համբավ ունեցող դերասանուհու հետ:
«Մեր աղբյուրը հայտնել է պատգամավորի եւ նրա սիրուհու անունը, սակայն ելնելով էթիկայի կանոններից` որոշեցինք չհայտնել նրանց անունները: Այդուհանդերձ ընտանիք ունեցող եւ ընտրազանգվածի օժանդակությունը ստացած պատգամավորի կողմից ճիշտ չէ նման քայլերի դիմելը»,-եզրափակում է Պոլիգոնը:
Նշենք, որ Կուրբան Բայրամը իսլամական տոնացույցի ամենակարեւոր տոներից է: Կորբան Բայրամը զոհաբերության տոն է: Համաձայն Ղուրանի` Իբրահիմ մարգարեն իր հավատարմությունն Ալլահին ցույց տալու համար որոշում է նրան զոհաբերել ամենթանկ բանը` որդուն, սակայն վերջին պահին Բարձյալը դանակը վերցնում է երեխայի կոկորդից եւ դնում ոչխարի վրա: Այսպիսով, ոչխարը դառնում է զոհաբերության հիմնական կենդանին:




























