Պոպոկատեպետլ հրաբուխը, որը 70 կիլոմետր է հեռու Մեխիկոյից, ակտիվացել է եւ սկսել մթնոլորտ նետել գոլորշի եւ մոխիր։ Այս մասին տեղեկացրել է Մեքսիկայի Տարերային աղետների կանխման ազգային կենտրոնը։

«Անցած 24 ժամում գրանցվել են 9 արտանետումներ, ինչպես նաեւ 1 394 րոպե բարձր հաճախականության եւ ցածր ամպլիտուդի հրաբխային ցնցումներ»,- նշել են գերատեսչությունում։ Նրա տվյալներով՝ հրաբխի ակտիվությունն ուղեկցվել է ջրային գոլորշու, մոխրի եւ տարբեր գազերի արտանետումներով։

Պոպոկատեպետլ հրաբխի վտանգավորության նախազգուշացումների լուսացույցը գտնվում է երկրորդ փուլում (երեք հնարավորից)»,- նշել են ազգային կենտրոնում։ Ինչպես նշել են հրաբխագետները, ներկա պահին հրաբխի խառնարանից անվտանգ հեռավորությունը կազմում է 12 կիլոմետր։

Պոպոկատեպետլը ամենամեծ եւ ակտիվ հրաբուխներից է լատինաամերիկյան երկրում։ Նրա բարձրությունը հասնում է 5,42 կիլոմետրի։