Թերթը գրում է, որ օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ պաշտոնաթող գեներալ,ԱԺ պատգամավոր ՍեյրանՍարոյանը նախորդ շաբաթ գնացել է ՀՀ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

«Մինչ այդ եւ հանդիպումից հետո հատկապես Սարոյանի թիմակիցներն ակտիվորեն քննարկում են, որ առաջիկայում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվելու Սեյրան Սարոյանը, եւ որ իշխանական վերնախավում արդեն կայացվել է այդ որոշումը: Հայտնի է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության մասին պարբերաբար լուրեր են պտտվում: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչքանով է ռեալ Սարոյանի ԳՇ պետ դառնալու հեռանկարը, ինքը` Ս.Սարոյանը, հարցը լսելուց հետոզարմացավ, որ այդ թեմայի վերաբերյալ իրեն հարց է տրվում, ապա հորդորեց հեռու մնալ բանակի մասին գրելուց: Հիշեցնենք, որ Սարոյանը Գագիկ Ծառուկյանի եւ Մուրադ Գուլոյանի երեխաների հարսանիքի քավորն է»,- գրում է «Ժողովուրդ»-ը: