Թերթը գրում է, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած փոփոխությունները ոստիկանության համակարգում չեն սահմանափակվում միայն կադրային տեղափոխություններով: 

«Մեր տեղեկություններով` սպասվում են կառուցվածքային լուրջ վերաձեւումներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն ծառայություններին, որոնց գործառույթները կրկնվում են: Չի բացառվում, որ որոշ ստորաբաժանումներ միավորվեն: Մասնավորապես դա վերաբերում է 6-րդ եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություններին, որոնք հնարավոր է` առաջիկայում դառնան մեկ կառույց: 

Մեր տեղեկություններով՝ Գասպարյանը քննարկում է նաեւ ոստիկանապետին կից նոր մարմին ձեւավորելու հարցը, որի կազմում կընդգրկվեն ոլորտի փորձառու մասնագետներ: 

Նրանցից յուրաքանչյուրը սպասարկելու է նեղ մասնագիտական բնագավառ, ասենք, սպանությունների բացահայտումներ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար եւ այլն»,- գրում է «Հրապարակ»-ը: