Թերթը գրում է, որ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է իր վարքաբանությամբ ուրախացնել ոչ միայն իր ոլորտի աշխատակիցներին, այլեւ ողջ հայ հասարակությանը: «Ոստիկանապետի բառապաշարն այս օրերին քննարկման առարկա է դարձել տարբեր սոցիալական կայքերում, հասարակական վայրերում: Իսկ գործընկերներին բարեւելիս նրանց «միլիցա-պեպելնիցաներ» անվանելը Գասպարյանի միակ հումորային արտահայտությունը չէ: Օրերս Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության ժամանակ ինչ-որ հանձնարարական է տվել` ասելով, թե դրա իրականացման համար պետք է գնալ իքս տեղը:
Նրա տեղակալը` փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, լավ չի լսել, թե ուր է խմբին ուղարկում Գասպարյանը, ըստ այդմ նա փորձել է ճշգրտող հարց տալ. «Պարոն նախարար, ո՞ւր պետք է գնանք»: Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է` «Սուրոյենց կտուր»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:




























