Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։





























