Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, նոյեմբերի 8-ին, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի սկզբնամասից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 48-ամյա Վարդան Հակոբյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա հուլիսի 1-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով:

Վարդան Հակոբյանը կալանավորված է:

Նույն օրը, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասից հայտնաբերել են 59-ամյա  Գագիկ Մխիթարյանին, ով հուլիսի 16-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսկի հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով: