Ռուսական Չելյաբինսկ քաղաքում ավելի քան 80 բանտարկյալներ կտրտել են իրենց ձեռքերը` հանդես գալով վարչակարգի դեմ:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Քրեակատարողական դաշնային ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 7-ին ուղղիչ տան 82 բանկտարկյալներ իրենց ոչ շատ խորը կտրվածներ են հասցրել: Դրանից հետո նրանց բժշկական օգնություն են տրամադրել, վիրաբուժական միջամտության կարիք չի զգացվել: Այժմ նրանց դրությունը բավարար է:
Այդ կապակցությամբ, «Կոմսոմալսկայա Պրավդան» հայտնում է, որ բանկտարկյալները այդ քայլով ցույց են տվել, որ չեն ցանկանում պահպանել զոնայի վարչակարգը, չեն ցանկանում շարաքայլ եւ առավոտյան մարզանք անել:
























