Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին, նոյեմբերի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2109»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորուհին՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























