Երեւանում, նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Միկոյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց   «Օպել»  մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: