Ռուսաստանի Անդրբայկալի մարզում ամուսինները կախվել են, երբ նրանց դուստրերը մահացել են պատահարների հետեւանքով: Նրանցից մեկը, ի դեպ, հղի է եղել:
Քննչական մարմնից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ քննությունը ստուգում է իրականցնում ամուսինների մահվան փաստով: Ըստ հաղորդագրության, նոյեմբերի 7-ին Կլյուչեւսկի բնակավայրի տներից մեկի բաղնիքում գտել են 47-ամյա եւ 48-ամյա ամուսնների դիակները: տանը նաեւ գրություն են գտել, որով ամուսինները խնդրում էին իրենց մահվան համար ոչ ոքի չմեղադրել, եւ ինքնասպանությունը պատճառաբանել էին երեխաների հետ կատարվածով:
Նրանք երկու դուստր ունեին: Մեկը մահացել էր մարտի 28-ին, 25 տարեկան հասակում, հղիության 7-րդ ամսում: Իսկ երկրորդը նոյեմբերի 4-ին, 16 տարեկանում:
























