Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանին` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ խախտելու մեջ:

ՌԴ իշխանությունները պետք է փոխհատուցում վճարեն Գռոզնիի եւ Իրկուտսկի 2 բնակիչների` 85 հազար եվրո ընդհանուր արժեքով, հաղորդում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, Մոսկվան 67 հազար եվրո պետք է վճարի Գռոզնիի բնակչուհի Գիժամ Սամբիեւային, որի որդին, ով աշխատում էր Չեչնիայի ղեկավարի թիկնազորում, կալանավորվել է 2003-ին, որից հետո անհետացել է:

Ստրասբուրգի դատարանը Մոսկվային մեղավոր է ճանաչել մարդու կյանքի, ազատության եւ անվտանգության իրավունքների խախտման մեջ:

Դատարանը ռուսական իշխանություններին պարտադրել է նաեւ 18 հազար եվրո վճարել Իրկուտսկի բնակիչ Եվգենի Ֆիլատովին, ով ենթարկվել է խոշտանգումների ու ծեծի, 2002 թվականին հարցաքննության ժամանակ: Նա ձերբակալված է եղել սպանություն կատարելու կասկածանքով: