ԱՄՆ-ն առաջին անգամ որոշում է կայացրել F-16 կործանիչների ծրագրային կոդերը հանձնել այլ երկրի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Թուրքիային է տրամադրելու Lockheed Martin ընկերության կողմից արտադրված F-16 (Fighting falcon) ռազմական օդանավերի ծրագրային կոդերը։ Թուրքիան երկար տարիներ ԱՄՆ-ից պահանջում էր այդ կոդերը։ Կոդերն ստանալուց հետո Թուրքիան կարող է օդանավերի մասերն ինքը արտադրել եւ նույնիսկ դրանք վաճառել ուրիշ երկրների։
ԱՄՆ-ից 60 մլն դոլարով եւս 30 նոր F-16C տիպի կորածանիչներ գնած Թուրքիան իր F-16 կործանիչների պարկով ԱՄՆ-ի հետ դարձավ աշխարհի ամենաշատ F-16 ունեցող երկիրը։
ԱՄՆ-ը մինչ այժմ արտադրել է 4 հազար 200 F-16, որոնք համալրում են աշխարհի 26 երկրների ռազմաօդային ուժերը։
Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ կնքված 2,9 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրով ԱՄՆ-ը կարդիականացնի Թուրքիային պատկանող 213 F-16 կործանիչ, որոնց ամեն մեկի վրա կծախսվի 5,2 մլն դոլար։ Այդ պայմանգրի կետերից մեկն էլ այն էր, որ ԱՄՆ-ը համաձայնվել է Թուրքիային հանձնել F-16-ի ծրագրային կոդերը։



























