Թուրքիայի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունն ի նշան բողոքի երկրում քուրդ գործիչների եւ մտավորավորականների զանգվածային ձերբակալությունների, քննարկում է խորհրադարանից կամ խորհրդարանի Սահմանդրական հանձանոժողովից դուրս գալու տարբերակները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքը քրդական Roj TV-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե քրդերին թույլ չեն տալիս զբաղվել քաղաքականությամբ։ «Մեր կուսակցության անդամ  քաղաքապետերն ու ակտիվ անդամները ձերբակալված են։ Մեզ մոտեցող մտավորականներին էլ են ձերբակալում՝ ասելով, թե ահաբեկիչ են։ Այս պայմաններում ինչպե՞ս քաղաքականությամբ զբաղվենք»,-ասել է Գյուլթան Քըշանաքը։

Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը քննարկում է խորհրդարանից դուրս գալու տարբերակները, իսկ դրա անհնարինության պարագայում՝ խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովից դուրս գալու եղանակները։

Նշենք, որ թուրքական ոստիկանությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափով է սկսել ձերբակալել քուրդ գործիչներին՝ նրանց մեղադրելով KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-համարվում է ահաբեկչական կառույց համարվող PKK-ի քաղաքական թեւ) անդամ լինելու մեջ։

Թուրքական ոստիկանությունը KCK-ի գործով ձերբակալել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակած թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուին։