Վանում երեկ տեղի ունեցած երկրաշարժը հետցնցումային երեւույթ է, այսօր` նոյեմբերի 10-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով մեկնաբանելով երեկ տեղի ունեցածը, Ա. Երիցյանն ասաց, որ երկրաշարժը ունեցել է 5.7 մագնիտուդ ուժգնություն, էպիկենտրոնը գտնվել է այն գոտում, որտեղ հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7.4 ամպլիտուդով հզոր երկրաշարժը:
Ա. Երիցյանը հավաստիացրեց, որ թեեւ Հայաստանում երեկվա ցնցումը զգացվել է 3 բալ ուժգնությամբ, ավերվածություններ եւ վնասներ չկան:




























