Շարմ-էլ-Շեյխ-Կահիրե թռիչքուղու ուղեւորը փորձել է 8 հազար մետր բարձրության վրա բացել ինքնաթիռի դուռը եւ շփվել Աստծո հետ:

Կահիրեի անվտանգության ծառայության տվյալներով, պարզվել է, որ ուղեւորը եղել է Եգիպտոսի քաղաքացի Ադբալ Սաիդ Ահմեդը: Մնացած ուղեւորները եւ օդանավի անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան, կապել եւ օդանավի վայրէջքից հետո նրան հանձնել են օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Օդնավում գտնվել են 144 ուղեւոր, այդ թվում օտարերկրացիներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Հարցաքննության ժամանակ եգիպտացին հայտնել է, որ անհաջողությունների մեջ է, կորցրել է աշխատանքը եւ բացել է դուռը, որպեսզի դիմի Աստծուն, քանի որ մոտ էր նրան: