Նեպալում շրջվել է ուխտավորներով լի կցասայլակը, զոհվել է 18 մարդ, շուրջ 20 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է նեպալյան Himalayan Times թերթը, ավելի քան 40 ուխտավորներ մեկնում էին կրոնական արարողության: Բարահա գյուղի մոտակայքում կցասայլակը շրջվել է եւ ընկել ջրանցքը:
Կցայայլակը քաշող տրակտորի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, ոստիկանությունը նրան է փնտրում:

























