Վանում, նոյեմբերի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված «Բայրամ» հյուրանոցի փլատակներից դուրս բերված ճապոնացի բժիշկ Ացուշի Միյազակիի կյանքը չի հաջողվել փրկել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Վանի «Բայրամ» հյուրանոցի փլատակների տակից երկրաշարժից 13 ժամ հետո ողջ հանված ճապոնացի բժշկի կյանքը փրկելու համար 25 րոպե սրտի մերսում է կատարվել։ Որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ մահացել է։

Նշենք, որ Թուրքիայի Վան նահանգում, նոյեմբերի 9-ին, տեղի ժամանակով 21:23-ին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Արտամեդում: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 8, փլատակների տակից վիրավորված հանվել՝ 27 հոգի։