Ֆրանսիայում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակի առավելագույն բարձրացման մասին։ Այս մասին X-ում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

Նա նշել է, որ համապատասխան որոշումն ընդունվել է Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։

Ատալը տեղեկացրել է, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ էր գումարել։

«Հաշվի առնելով այն, որ գրոհի պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետությունը», ինչպես նաեւ այն սպառնալիքները, որոնք կանգնած են մեր երկրի առջեւ, մենք որոշել ենք բարձրացնել Vigipirate-ի (ահաբեկչական սպառնալիքների մասին իրազեկման ազգային համակարգ) մակարդակը ամենաբարձրի. ահաբեկչության արտակարգ սպառնալիք»,- ընդգծել է Ֆրանսիայի վարչապետը։

Մարտի 22-ի երեկոյան, մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլի» համերգից առաջ հրաձգությունը եւ հրդեհ էր սկսվել։